Այսօր Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարը ծանր հետևանքներ է ունեցել: Վթարի մասնակից մեքենաներից են «Chery Fora», «Hyundai» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, որոնց բախման հետևանքով տուժել է չորս մարդ։ Վիրավորներից երկուսին դեպքի վայր ժամանած պարեկները անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել նաև Արարատի մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը՝ անձամբ վերահսկելու հետաքննության ընթացքը։ Վթարի փաստով նախաձեռնվել է քննություն՝ պարզելու պատահարի հանգամանքները և մեղավոր կողմին։
Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական վճռով։