Վերջերս Արթուր Վանեցյանի ընկերներից մեկը ԱՄՆ-ում խնդիր է ունենում, դիմում է Արթուր Վանեցյանին, ասում որ ԱՄՆ-ում մամուլի հետ կապված հարց կա, օգնություն է պետք. «Դու խնդիր չունես, Վեզիրյան Գոհարին ես եմ փող տալիս, ոնց ասեմ տենց ա, որ զանգում եմ, ոտի թաթերի վրայա կանգնում, հեսա կասեմ կանի»«-ասել է Վանեցյանը ու հավելել.
«Այ ախպեր, հիմա սաղ փողով են, Գոհարը նենց լալահառաչ տեքստեր ա գրում, հայրենիք մայրենիք, ուզում եմ ասեմ, այ համբալ, բա որ ես քեզ փող չտամ, ինչ հայրենիք ես գրելու: Դրանք սաղ փողի ղուռուշ են, գնում են ամերիկա հեռվից են Հայաստանը սիրում, թե բա մեր հայրենիքը: Այ տռան, ձեր փողը»: Վանեցյանը նաև նշել է, որ Վեզիրյանը սկզբում իրեն է քլնգել, հետո փողը տվել է ու սկսել է իր համար աշխատել: