Բացահայտվել է ՄԱԿ-Ադրբեջան համաձայնագրի տեքստը Բաքվում կայանալիքկլիմայի գագաթնաժողովի համար

Բացահայտվել է ՄԱԿ-Ադրբեջան համաձայնագրի տեքստը Բաքվում կայանալիք
կլիմայի գագաթնաժողովի համար
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Քանի որ նոյեմբերի 11-ին Բաքվում նախատեսված է անցկացնել ՄԱԿ-ի կլիմայի
գագաթնաժողովը (COP29), գնալով ավելի հստակ է դառնում, որ չպետք է
Ադրբեջանին թույլ տրվեր հյուրընկալել նման հեղինակավոր հավաք։ Ի հավելումն
Բաքվում էթնիկ զտումների եւ հայ բանտարկյալների անօրինական
կալանավորման վերաբերյալ հայկական բողոքների՝ ամբողջ աշխարհում
առարկություններ են առաջացել Բաքվում համաժողովի անցկացման
վերաբերյալ՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ եւ
շարունակական խախտումների պատճառով։
Հոկտեմբերի 10-ին Human Rights Watch կազմակերպությունը (HRW)
հրապարակեց մի հոդված՝ «COP29-ը հյուրընկալող երկրի համաձայնագրում
բացակայում է իրավունքների պաշտպանությունը. Ադրբեջանը պետք է
երաշխավորի քաղաքացիական հասարակության մասնակիցների
իրավունքները կլիմայի համաժողովում» վերնագրով: HRW-ն իր լուրջ
մտահոգությունն է հայտնել Բաքվի կողմից համաժողովի հյուրընկալման
կապակցությամբ։
HRW-ն ձեռք է բերել ՄԱԿ-ի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված համաձայնագրի
պատճենը, որը չի հրապարակվել, չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի
անդամները պնդել են, որ «հյուրընկակող երկրի համաձայնագրերը պետք է
հասանելի լինեն հանրությանը եւ պետք է պահպանվի մարդու իրավունքների
պաշտպանության միջազգային իրավունքը»:
HRW-ն հորդորել է ՄԱԿ-ին «հրապարակային կոչ անել Ադրբեջանի
կառավարությանը՝ հարգել մարդու իրավունքների վերաբերյալ իր
պարտավորությունները եւ նպաստել կլիմայի համաժողովին հարգելու մարդու
իրավունքները»: Amnesty International-ը եւս նման պահանջ է ներկայացրել այս
տարվա հուլիսին։ Կարեւոր է, որ Համաձայնագիրը պաշտպանի ոչ միայն
Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այլեւ համաժողովի հազարավոր
միջազգային մասնակիցների անվտանգությունն ու ապահովությունը։
Երբ ես սեղմեցի HRW-ի հոդվածում ներառված հղման վրա, գտա 20 էջանոց
համաձայնագրի տեքստը, որը ստորագրվել է ՄԱԿ-ի եւ Ադրբեջանի
կառավարության միջեւ 2024 թվականի օգոստոսին։ HRW-ն դժգոհել է, որ
համաձայնագիրը «լի է զգալի թերություններով եւ անորոշություններով
մասնակիցների իրավունքների պաշտպանության առումով»: Օրինակ, թեեւ
համաձայնագրում ասվում է, որ համաժողովի մասնակիցները «կվայելեն
անձեռնմխելիություն իրավական գործընթացից՝ բանավոր կամ գրավոր
խոսքերի եւ իրենց կողմից կատարված ցանկացած գործողության համար», այն
պահանջում է, որ նրանք «հարգեն Ադրբեջանի օրենքները եւ չմիջամտեն նրա
«ներքին գործերին»»։
Ահա տորագրված համաձայնագրի կարեւորագույն կետերը.

  • Կառավարությունը [Ադրբեջանի] պարտավորվում է պաշտպանել մարդու
    հիմնարար իրավունքները, մարդու արժանապատվությունը եւ արժեքը, ինչպես
    նաեւ բոլոր մասնակիցների հավասար իրավունքները, որոնք մասնակցում
    են նախաժողովային հանդիպումներին/համաժողովներին/ՄԱԿ-ի կլիմայի
    փոփոխության շրջանակային կոնվենցիայի ժողովներին»։
  • «Բաքվի օլիմպիական մարզադաշտի տարածքը, որտեղ պետք է անցկացվեն
    համաժողովը եւ նախընտրական հանդիպումները, ներառյալ դրանից
    անմիջապես դուրս գտնվող ցանկացած տարածք, կլինի Միավորված ազգերի
    կազմակերպության անվտանգության եւ ապահովության վարչության
    անմիջական վերահսկողության եւ հակակշռի ներքո….»:
  • «Հյուրընկալող երկրի աջակցող եւ տեխնիկական անձնակազմը պետք է
    առաջնորդվի ամենաբարձր էթիկական եւ մասնագիտական չափանիշներով եւ
    ակնկալվում է, որ կվարվի ազնվությամբ ու հարգանքով: Կառավարությունը
    պետք է ապահովի, որ համապատասխան չափորոշիչները լիովին հասկանալի
    լինեն»:
  • «Կառավարությունն իր ծախսերով պատասխանատվություն է կրում
    ոստիկանության այնպիսի պաշտպանության եւ անվտանգության համար, որը
    կարող է պահանջվել՝ ապահովելու…. Համաժողովի արդյունավետ աշխատանքը՝
    առանց որեւէ տեսակի միջամտության»:
  • Համաժողովի տարածքի անվտանգության համար պատասխանատու է ՄԱԿ-ի
    անվտանգության եւ ապահովության վարչությունը …. Համաժողովի տարածքից
    դուրս անվտանգությունը Կառավարության պատասխանատվությունն
    է…. Անվտանգության նման անձնակազմը պետք է առաջնորդվի էթիկայի եւ
    մասնագիտության ամենաբարձր չափանիշներով եւ ակնկալվում է, որ կվարի
    ազնվությամբ եւ հարգանքով: Կառավարությունը պետք է ապահովի, որ
    համապատասխան չափորոշիչները լիովին հասկանալի լինեն:
  • Բոլոր մասնակիցները «Ադրբեջանի Հանրապետության տարածքում օգտվելու
    են արտոնություններից եւ անձեռնմխելիությունից»՝ համաձայն ՄԱԿ-ի
    «Արտոնությունների եւ անձեռնմխելիության մասին կոնվենցիայի….»: Դիտորդ
    կազմակերպությունների ներկայացուցիչները եւ այլ անձինք…. կվայելեն
    անձեռնմխելիություն իրավական
    գործընթացից՝ բանավոր կամ գրավոր խոսքերի եւ նրանց կողմից իրենց մասնակ
    ցության հետ կապված ցանկացած գործողության առնչությամբ»:
  • Բոլոր մասնակիցներն «ունեն Ադրբեջանի Հանրապետություն մուտքի եւ ելքի
    իրավունք, եւ ոչ մի խոչընդոտ չպետք է դրվի նրանց անցման համար դեպի
    Համաժողովի տարածքներ եւ այնտեղից դուրս գալու համար»: Բացառություններ
    կարող են արվել միայն այն դեպքում, երբ կառավարությունը ՄԱԿ-ին
    ներկայացնի «օրենքի վրա հիմնված առարկություններ կոնկրետ անձի մուտքի
    վերաբերյալ։ Նման առարկությունները պետք է վերաբերվեն կոնկրետ քրեական,
    անվտանգության հարցերին, այլ ոչ թե ազգությանը, կրոնին, մասնագիտական
    կամ քաղաքական պատկանելությանը»:
  • Համաժողովի տարածքները «պաշտպանված են…. եւ դրանց մուտքը ենթակա է
    [ՄԱԿ-ի] քարտուղարության լիազորություններին եւ վերահսկողությանը: Այդ
    տարածքները պետք է անձեռնմխելի լինեն Համաժողովի ողջ ընթացքում»:
  • «Սույն համաձայնագրով նախատեսված արտոնություններից եւ
    անձեռնմխելիությունից օգտվող բոլոր մասնակիցները …. պարտավոր են հարգել
    Ադրբեջանի Հանրապետությունում գործող օրենքներն ու կանոնակարգերը եւ
    պարտավոր են չմիջամտել նրա ներքին գործերին»։
  • Բացի համաժողովի հյուրընկալման ծախսերի վճարումից, Ադրբեջանի
    կառավարությունը ՄԱԿ-ին կփոխհատուցի 5,811,800 դոլար՝ Համաժողովի
    պլանավորման, ՄԱԿ-ի անձնակազմի ավիատոմսերի եւ տեխնիկական
    ծառայությունների ծախսերի համար:
    Համաձայնագրում վերջապես ասվում է, որ «Համաժողովի ավարտից հետո
    [ՄԱԿ-ի] քարտուղարությունը [ՄԱԿ-ի] Բյուրոյին զեկույց կներկայացնի սույն
    համաձայնագրի պայմանների կատարման վերաբերյալ, այդ թվում՝ քաղած
    դասերի եւ առկա մարտահրավերների»։
    Համաժողովի ավարտին մենք կիմանանք, թե արդյոք Ադրբեջանը պահպանել է
    համաձայնագրի պայմանները, հատկապես մարդու իրավունքների հետ
    կապված, մասնավորապես, ոստիկանության կողմից համաժողովի ընթացքում
    Ադրբեջանի քաղաքացիների կողմից հանրային բողոքի ցույցերը ճնշելու
    հարցում:
    Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *