Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյան (մարտի 9, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայտնի նաև Նեմեց Ռուբո[1] մականվամբ, հայ գ
ործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը 2002-2018 թվականներին։
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1963 թ. մարտի 9-ին, Երևանում, 1988 ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը տնտեսագետի մասնագիտությամբ։ 1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում, աշխատել է տարբեր ընկերություններում։
2003, 2007 և 2012 թվականներին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր թիվ 1 ընտրատարածքից։ 2012 թ. հուլիսի 3-ին իր «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայոց բանակի սպա Վահե Ավետյանի մահվան դեպքից հետո վայր է դրել պատգամավորական մանդատը։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Աշխատանքներ