«Ագահի մեկն էր». Ֆրանսիացի պատմաբան Կառլեն Օրբելին արձագանքել է Շուշան Պետրոսյանի վերաբերյալ. Կասկադի տարածքում բնակարանի համար ամսեկան 900 հազար դրամ էր պաանջում, և ոչ մի կոպեկ չզիջեց

Վերջին օրերին լայն արձագանք գտած սկանդալային քննարկումները շարունակվում են։ Ֆրանսիայից պատմաբան Կառլեն Օրբելին, ով մի քանի տարի առաջ Հայաստանում բնակվել է Շուշան Պետրոսյանի վարձակալած բնակարանում Կասկադի տարածքում, նույնպես իր խոսքն ասել է։ «Ագահի մեկն էր»,— հիշում է Օրբելին՝ նշելով, որ վարձակալության ամսական գինը եղել է 900 հազար դրամ, և չնայած երկարատև փորձերին, Պետրոսյանը ոչ մի կոպեկ չի սակարկել։

Այս հայտարարությունը նոր թափ է տվել բժշկի՝ Շուշան Պետրոսյանին ուղղված կտրուկ հարցերին։ Բժիշկ-բլոգերը կասկածի տակ է դնում Պետրոսյանի անշարժ գույքի կուտակված կարողությունը. «Լավ, այ աղջիկ ջան, ինձ չէ, բայց այս ժողովրդին արի ու բացատրի՝ քեզ Երևանում, էն էլ փոքր կենտրոնում, 24 տուն որտեղից»։

Բլոգերը նաև շեշտել է, որ տարիների ընթացքում շատերը, օգտագործելով իրենց դիրքը, կարողացել են կուտակել ահռելի ունեցվածք. «Դե թալանել եք մեր ժողովրդին, հետո էլ ասում եք՝ մեզ խի չեն սիրում»։

Այս հայտարարությունները մեծ արձագանք են ստացել համացանցում՝ դարձնելով կոռուպցիայի և արդարության հարցերը հանրային քննարկման առաջնային թեմա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *