Մի քանի փողով գրողներ-խոսացողներ հորինում են, թե Սուքիասյանն է արել. Դանիել Իոաննիսյան

«Ամեն մեկը փորձում է մի կողմ շեղել քննարկումը

Սուրմալույի ողբերգական դեպքերը լուրջ քննարկման ու դասերի քաղման կարիք ունեն: Բայց, ցավոք սրտի, շատերը ամեն կերպ փոխում են քննարկման թեման:

Մեկը հայտարարում է, թե իսլամիստներն են պայթեցրել: Մյուսը՝ թե բա ռուսներն են պայթեցրել, որ գցեն «Սասնա ծռերի» վրա: Որոշ ռուսներ, իրենց հերթին, իրոք հաջողացնում են մեղքը գցեն «Սասնա ծռերի» վրա: Հետո մի քանի փողով գրողներ-խոսացողներ պատմում են, թե Խաչատուր Սուքյասյանն է պայթեցրել, որ «Սուրմայույի» բիզնեսը խլի:

Հետո գալիս են նրանք, ովքեր ասում են, թե ամբողջ խնդիրը հրավառությունների չարգելումն է: Արանքում հայտնվում են մարդիկ, ովքեր պնդում են, որ սա Աստծո պատիժն է կրոնական տոները չհարգելու համար:

Եվ այս ամբողջ աղմուկում կորում է անվտանգության կանոնների կարևորության ու դրանց անտեսման քննարկումը: Պետք չի շեղվել հիմնական խնդրից: Հիմնական խնդիրը Սուրմալույում (և ամբողջ Հայաստանում) բոլոր տեսակի տեխնիկական ու հակահրդեհային անվտանգության կանոնների տոտալ մոռացությունն է:

Եթե շեղվում ենք այդ խնդիրից, ապա ոչ միայն արդարացնում ենք տեղի ունեցածի իրական մեղավորներին, այլև չենք բացում անվտանգության կանոնների նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխության ու դրա շուրջ պետական քաղաքականության վերանայման խոսակցությունը:

Հետևապես պետք չի քաղաքական ու տնտեսական շահերի սպասարկման, ախմախության ու պատասխանատվությունից խուսափման նպատակով շեղել հանրությանը կարևորագույն այս դասի քաղումից»:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *