Ողջ քաղաքացի է հայտնաբերվել «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակ։ Տեղեկությունը տեղում աշխատող լրագրողներին հաստատել է Կարմիր խաչի ներկայացուցիչը։ Քիչ առաջ փլատակներից
դուրս բերված քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ Փրկված անձի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի
ունեցած պայթյունից հետևանքով անհետ կորած է համարվում 22 քաղաքացի։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է
350 փրկարար, նրանց օգնում է նաև մոտ 150 կամավոր։