Հերթական հետաքրքիր ծրագիրը երիտասարդների համար

Սիրելի՝ երիտասարդներ, «Հայաստան — Արցախ» երիտասարդական միությունը նախատեսում է իրականացնել ինտելեկտուալ խաղերի առաջնություն։

Առաջնության շրջանակներում նախատեսվում է սեպտեմբերի 21-ին իրականացնել «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթ։

Խաղին կարող են մասնակցել 18 տարին լրացած եւ գրանցված բոլոր այն երիտասարդները, ովքեր չեն հանդիսանում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի պրոֆեսիոնալ ձեւաչափի հաղթողներ։

Խաղին կարող եք մասնակցել ձեր իսկ կողմից ձեւավորված 6 հոգուց բաղկացած թիմերով, իսկ այն երիտասարդները, ովքեր կգրանցվեն որպես անհատ՝ նրանց թիմերը կձեւավորվեն վիճակահանության արդյունքում։

Յուրաքանչյուր թիմ պարտադիր պետք է ունենա թիմի 1 ավագ։

Առաջին, երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը կարժանանան պարգեւների։

Խաղը կանցկացնի Արման Աբովյանը։

Գրանցումների փուլը կավարտվի սեպտեմբերի 10-ին։

Հարցերի համար զանգահարել 098-917-008 հեռախոսահամարով կամ գրել մեզ անձնական նամակ մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին։

Հ.Գ. Գրանցվեք անցնելով հետեւյալ հղումով՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *