Ողբերգական դեպք՝ Երևանում. ո՞վ է մահացած տղամարդը…ի՞նչ է կատարվել իրականում. մանրամասներ

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Շողակաթ» հեռուստաընկերության հարևանությամբ գտնվող այգում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մելքոն Ներսիսյանի գլխավորությամբ։Ոստիկաններն ու պարեկները նշված այգում՝ ծառից կախված, հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Ս.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *