Խոշոր հրդեհ՝ Արարատի դիզվառելիքի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 30 րոպե է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի և Երևանի մի քանի հրշեջ-փրկարարական ջոկաներից ժամանած հրշեջները պայքարում են Այնթափ գյուղի 13-րդ փողոցում գտնվող բենզալցակայանների տարածքում առաջացած կրակի դեմ:Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից:

Տեղում է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, օգնություն ցուցաբերեն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ այս պահին տուժածներ չկան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *