«Հայկը քթին սպի ունի, դաստակին՝ «ՄԱՄԱ» դաջվածք»…Ստեփանավանի 21-ամյա բնակիչը անհետ կորել է․ ծնողները դիմել են ոստիկանություն

Համացանցում մի քանի օր է ինչ օգտատերերը լուսանկար են հրապարակում և գրում, որ Հայկ Մաղաքյան անուն-ազգանունով տղան անհետ կորել է։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ Հայկը 21 տարեկան է, ապրում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։

Oragir.News-ը կապ հաստատեց Ստեփանավանի համայքնապետարան, հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղեկություն ունեն, տղան գտնվե՞լ է, թե՞ ոչ։ Համայնքապետարանի աշխատակիցները համապատասխան ճշտումներն անելուց հետո կապ հաստատեցին մեզ հետ և հայտնեցին․

«Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ տղայի ծնողները երեկ են հաղորդում ներկայացրել։ Ոստիկանությունը այս պահին զբաղվում է նրան որոնելու աշխատանքներով»։

Նշենք, որ համացանցում օգտատերերը նշում են, որ 21-ամյա տղան հուլիսի 9-ին է տնից դուրս եկել, որից հետո նրան որևէ մեկը չի տեսել։

«Հայկը քթին սպի ունի, դաստակին՝ «ՄԱՄԱ» դաջվածք»,- գրել են օգտատերերը։

Նշենք նաև, որ ՆԳՆ-ն տղայի անհետ կորելու վերաբերյալ մինչ այս պահը հաղորդագրություն չի տարածել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *