Մահացածները ու վիրավորը ընտանիքի անդամներ են…ողբերգական վթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում

Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սպանդարյան գյուղի կամրջի մոտակայքում, ժողովրդին հայտնի «Բոչկի ձոր» կոչվող վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի 100 մետոր շրջվելով հայտնվել ձորում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի և Սիսիանի փրկարարական ջոկատի պետի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։Այս պահին փրկարաներն ու պարեկները որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ դեպքի վայրում տեղեկություններ են ստացվել, որ ևս 1 հոգի եղել է ավտոմեքենայում։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանությաւն Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանի, ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Անտոն Անտոնյանը։Դեպքի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի, Սիսիանի քննչական բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։Դեպքի վայրում հավաքաված  մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մահացածները ու վիրավորը ընտանիքի անդամներ են։Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *