Երևանի փողոցները շարունակում են մնալ քանդած և ավիրված, բայց Տիգրան Ավինյանի թաղապետը՝ Ռազմիկ Մկրտչանը, Երևանյան լճի ափին շքեղ դղյակ է կառուցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հովանավորյալ թաղապետերից մեկը՝ Շենգավիթի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, Երևանյան լճի բարձրադիր գոտում, հասարակական այգուն կից շքեղ դղյակ է կառուցում, որը տեսանելի է

Իսակովի պողոտայով անցնող ցանկացած քաղաքացու։ Թղթերով բոլորն էլ մաքուր են, ինչպես որ թղթերով մաքուր էին Սերժի և Քոչարյանի տարիներին, ոչ ոք չի ասում և իրավունք չունի պնդելու, որ շքեղ առանձնատունը կառուցվում է կոռուպցիոն գումարներով։ Մի բան սակայն ուշագրավ է, մինչ Երևանն ու երևանցիները ամենօրյա պայքար են մղում քանդված ճանապարհների, փոսերի ու փոշու, աղբի դեմ, Երևանի պաշտոնյաները կառուցում են ոչ թե Երևանը, այլ իրենց տներն ու դղյակները։ Մեկնաբանությունը թողնում ենք ընթերցողին

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *