Ռոբերտ Քոչարյանը փոխել է իր տակտիկան, հիմա թալանն անում է իր գրպանային իշխանականներով՝ Տիգրան Ավինյանը ծառայում է Քոչարյանին և նրա բանդային․ քաղաքացի

Պարոն վարչապետ, ես այլ հնար ու միջոց չունենալով, դիմում եմ Ձեզ այս կերպ՝ բաց նամակով։ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո մի պահ էր եկել, որ Հայաստանում գրեթե վերացել էր կոռուպցիան, իսկ համակարգային կոռուպցիա ընդհանրապես չկար։ Տարիներ անց, երբ Երևան քաղաքում քաղաքապետ դարձավ Տիգրան Ավինյանը, Հայաստանում վերսկսեց համակարգային կոռուպցիան։ Երևանի քաղաքապետարանում բոլորը զբաղվում են գումար աշխատելով։

Ամեն մի ստորագրություն իր գինն ունի, ամեն մի գործ իր տերն ունի, իսկ փողերը գլխավոր մասնագետից մինչև քաղաքապետ հասնում են ճիշտ այն սկզբունքով, ինչով Սերժ Սարգսյանի ժամանակ էր։ Քաղաքապետարանի կոռուպցիոն բուրգի գագաթին Տիգրան Ավինյանն է, սակայն գումարները վերցնում և ստվերային կառավարում իրականացնում է նրա մտերիմ ընկեր Սերժ Վարագ Սիսիեռյանը, ով ժամանակին ձեզ դավաճան էր անվանում, որին դուք դուրս էիք վռնդել պետական համակարգից, սակայն այդքան էլ չի վռնդվել։ Ինչ է ստացվում, ով ձեզ ավելի շատ է դավաճան ասում, կամ վիրավորում, նրա պաշտոնն ավելի է բարձրանում։ Պարոն վարչապետ, Երևանի այն քաղաքացիները, որոնք կաշառք չեն տալիս, նրանց գործերը անգամ չեն էլ բացում, նույն մարդուն 5 տարվա ընթացքում նույն նամակն են ուղարկում, նույն մերժումն են ուղարկում։ Նշեմ, որ այս թալանի թիկունքին կանգնած է Քոչարյանն ու իր բանդան։ Նրանք միտումնավոր են թալանում,որպեսզի գցեն ձեր վարկանիշը։Երևանի քաղաքապետարանն իր քաղաքապետով ու ստվերային կառավարիչ Վարագով և կոռուպցիոն ամբողջ բուրգով դարձել է մեր հեղափոխության թիվ մեկ թշնամին Խնդրում եմ, ասածներս ստուգելու համար հանձնարարեք ՀՀ ԱԱԾ-ին և հակակռուպցիոն կոմիտեին, թող ստուգեն այն, ինչ կատարվում է։ Հարգանքներով ՀՀ հպարտ քաղաքացի, Երևանի բնակիչ Աշոտ Փարեմուզյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *