«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով մահացած Ջեմմա Նազարյանը Նոր Խարբերդ գյուղի բնակիչ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջեմմա Նազարյանի համագյուղացիներից մեկը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակի: 61-ամյա Ջեմմա Նազարյանը
Նոր Խարբերդ գյուղում ուներ հագուստի խանութ եւ այդ օրը գնացել էր իր խանութի համար գնումներ կատարելու։ «Ջեմմա տատիկը գյուղում հարգանք վայելող անձնավորություն է եղել: Ոչ ոք չի հավատում, որ կյանքով լի կինը կարող է նման ցավալի դեպքի զոհ լիներ»,- ասաց համագյուղացին: Ջեմմա Նազարյանն ուներ մեկ որդի։