Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ, 22-ամյա մոպեդավար է մահացել

Երեկ՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:15-ի սահմաններում Սիլիկյան Նոր խճուղում «Էկո Սիթի» թաղամասի հարևանությամբ, ըստ նախնական տեղեկությունների, կողաշրջված վիճակում Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Hayasa» մակնիշի և «Vortex 50» մակնիշի մոտոցիկլներ: Գրել է Շամշյանը։

Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ, 22-ամյա մոպեդավար է մահացել

Մինչ տարածքը սահմանազատել էին պարեկները, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին մահացել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մոպեդներից մեկը վարել է հիվանդանոցում մահացած, Երևանի բնակիչ 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանը, ով կողաշրջվել է:

Քննչական բաժինը պարզում է նաև մյուս մոպեդի սեփականատիրոջ կապը 2 մոպեդների կողաշրջման հետ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *