ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ. Արտակարգ ռեժիմ կմտցվի

Իրավագետ Արտաշես Խալաթյանի խոսքով՝ սահմանազատումը պետության ինքնիշխանության հաստատումն է գետնի վրա, այլ կերպ ասած՝ առանց կոնկրետ սահմանների չի կարող ինքնիշխան պետություն գոյություն ունենալ:

«Ակնհայտ է, որ սահմանագծումն ու սահմանազատումը բնականոն և պահանջված գործընթաց են, և աշխարհի բոլոր պետությունները այդ գործընթացով անցել և անցնում են: Սահմանագծումը տևում է տարիներ, օրինակ՝ ռուս-չինական սահմանը մինչ այս ամբողջովին սահմանագծված չէ: Այնպես որ առանց սահմանագծման և սահմանազատման չի կարող որոշակիանալ պետության ինքնիշխան տարածքը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինս նկատում է՝ սահմանազատման, սահմանագծման այլընտրանքը մշտական պատերազմի, կամ պատերազմի սպառնալիքի ներքո ապրելն է. «Որովհետև եթե դու ժխտում ես սահմանների հստակեցման անհրաժեշտությունը, դրանով ինքդ քեզ ես վնասում, քանի որ այլ պետությունները ևս կժխտեն քո սահմանների անձեռնմխելիության սկզբունքը, և դրա արդյունքը կլինի մշտական սահմանային ոտնձգությունները, միջազգային հանրությունն էլ, բնականաբար, չի կարողանա ողջամիտ պատասխան տալ. չի լինի հստակ իրավական հիմք, որպեսզի որոշվի՝ ի վերջո, ագրեսիա՞ է, թե՞ վիճելի սահմանի շուրջ միջպետական վեճ, որը դրսևորվում է ուժի կիրառմամբ: Դրանք լիովին տարբեր իրավական ռեժիմներ են՝ տարբեր իրավական հետևանքներով»:

Ըստ իրավագետի՝ հայ-ադրբեջանական սահմանի հստակեցումը նախևառաջ ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ վերջինիս շուրջ երկդարյա քաղաքականությունը հիմնված է «բաժանիր, որ տիրես» բյուզանդական սկզբունքի վրա:

Խալաթյանի խոսքով՝ ՌԴ-ի ազդեցությունը տարածաշրջանում մշտապես կառուցված է եղել տարածաշրջանի բնիկ ժողովուրդների միջև կոնֆլիկտների առաջացման և դրանց լուծման հարցում միջնորդի դեր ստանձնելու սկզբունքով, այլ կերպ ասած՝ եթե չկա կոնֆլիկտ, չկա ՌԴ ազդեցություն Հարավային Կովկասում:

«Հետևաբար հայ-ադրբեջանական սահմանի իրավաբանական որոշակիացումը կզրկի ՌԴ-ին խաղաղության «բրոքեր» լինելու իր բազմամյա գործառույթից, իսկ դա նաև կունենա հստակ իրավաքաղաքական հետևանքներ, օրինակ՝ զինված ուժերի դուրս բերում Հայաստանից: Դա, ըստ էության, ՌԴ ներկայիս քաղաքականության պարադիգմում չի տեղադրվում, և, վերջինիս ընկալմամբ, հակոտնյա է իր արմատական շահերին: Այս գործընթացին ամեն կերպ խոչընդոտելը միտված է հայ-ադրբեջանական սահմանի անորոշ մնալուն և լոկալ կոնֆլիկտների հրահրման և թեժացման արդյունքում հասնելու նրան, որ ՀՀ-ն որպես ավելի թույլ կողմ դիմի ՌԴ-ին, որ վերջինս ՀԱՊԿ-ի կամ անհատական ձևաչափով խաղաղապահ գործառույթ իրականացնի և կանգնի հայ-ադրբեջանական սահմանին՝ դրանով զրկելով ՀՀ-ին որևէ արտաքին քաղաքական այլընտրանքից և աստիճանաբար կազմալուծելով ՀՀ ինքնիշխան պետականությունը, նաև սահմանափակելով Ադրբեջանի ինքնիշխանությունը»,- մանրամասնում է իրավագետը:

Արտաշես Խալաթյանի պնդմամբ՝ այստեղ ՌԴ-ն, բնականաբար, ունի տեղական ագենտներ, որոնք այս ամենում տեսնում են որոշակի քաղաքական շահ և կամա թե ակամա, ուղղակի, թե անուղղակի սինխրոնացնում են իրենց գործողությունները ՌԴ-ի հետ, ինչին ականատես ենք վերջին մի քանի օրվա ընթացքում. «Կոնկրետ այս ցույցերի հետ կապված ես նկատում եմ մի այլ գերազանցապես տնտեսական շարժառիթ: Ինձ մոտ տպավորություն է, որ ՌԴ-ն դեպի Բագրատաշեն տանող ճանապարհին փորձում է խցանումներ ստեղծել, արգելափակել դրանք՝ ՀՀ տնտեսական կյանքում որոշակի անառողջ աժիոտաժ առաջացնելու, բնականոն տնտեսական կյանքը խոտանելու նպատակով, որպեսզի Հայաստան-Վրաստան երկկողմանի տրանսպորտային հոսքը որոշակիորեն կանգնի կամ դանդաղի: ՌԴ-ն որպես ԵԱՏՄ անդամ պետություն փորձում է զերծ մնալ իր անձով պայմանավորված նման գործողություններից, և դա փորձ է արվում անել տեղի հայերի ձեռքով: Բոլոր դեպքերում դեպի Լոռի տանող ճանապարհի փակումը որքանով է կապված Տավուշի սահմանազատման հետ՝ ես չեմ կարող հասկանալ»:

Իրավագետը միաժամանակ չի բացառում, որ Տավուշում կան ազնիվ մղումներով գործիչներ, ցուցարարներ ու անձինք, բայց բոլոր դեպքերում նրանց նախաձեռնած գործընթացը, ի վերջո, չոր մնացորդում վնասում է ՀՀ ինքնիշխանությանը, արտաքին իմիջին, սահմանագծման և սահմանազատման գործընթացի բնականոն ընթացքին:

«Ադրբեջանը կարող է առիթը որսալ և հրաժարվել իր ստանձնած պարտավորություններից, որովհետև ուխտադրուժ կողմ է, և այնպես չէ, որ այս գործընթացը անամպ կամ հարթ է անցնելու, և այս գործողությունները միմիայն օգնելու են Ադրբեջանին ինչ-որ պահի բարձրացնել ՀՀ-ի հետ իբրև թե համաձայնության գալու անհնարինության հարցը: Ադրբեջանը սրան գնում է, ըստ էության, միջազգային ճնշման արդյունքում, և հաշվի առնելով, որ դա նաև հակոտնյա է ՌԴ շահերին՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը պահ է որսալու՝ բանակցությունների «սեղանը շուռ» տալու համար և վերադառնալու իր ծավալապաշտական քաղաքականությանը: Եվ շատ ավելի ճիշտ կլիներ, որ իրական պետականամետ գործիչները և անհատները հետ կանգնեին այդ գործողություներից և իրենց պայքարը կամ անհամաձայնությունը դրսևորեն այլ եղանակով՝ հաշվի առնելով այն անվտանգային ռիսկերը, որ կան Հայաստանում և Հայաստանի շուրջ»,- կարծում է իրավագետը:

Զրուցակցի դիտարկմամբ՝ եթե այս պրոցեսները թեժանան, Տավուշում կարելի է ընդհուպ մինչև արտակարգ ռեժիմ մտցնել, որովհետև ցանկացած անզգույշ քայլ կարող է լոկալ կոնֆլիկտի վերածվել, իսկ դա միմիայն ձեռնտու է Ադրբեջանին:

«Իշխանությունը պետք է հստակ կառավարի իրավիճակը և հասկանա, թե որ պահին պետք է նաև միջամտություն կատարել, որովհետև ժողովրդավարությունը ՀՀ-ում սահուն վերածվում է ամենաթողության, և իշխանության ժողովրդավարական իմիջը կարող է սահուն ձևով վերածվել թույլ իշխանության պատկերի, հետևաբար պետք է կասեցնել այն վնասարարական գործողությունները, որոնք կատարվում են սահմանին: Պետք է հստակ պարզել, թե այդ ցույցերը ո՞ւմ կողմից են կառավարվում, ֆինանսավորվում, ո՞ւմ կողմից են կազմակերպվում, ովքե՞ր և ի՞նչ առնչություններ ունեն ներսի և դրսի ոչ բարեկամ ուժերի հետ և համապատասխան քայլեր իրականացնել, այդ թվում՝ քրեաիրավական միջոցներ ձեռնարկել: Ընդհանուր առմամբ, եթե իրավիճակը Տավուշում շիկանա, Սահմանադրությունը և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը թույլ են տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել և, օրինակ, անցագրային ռեժիմ սահմանել Տավուշի վարչական սահմանին, սահմանափակել խոսքի ազատության որոշակի դրսևորումներ և ստուգել մարդկանց մուտքը և ելքը սահմանամերձ շրջաններ»:

Խալաթյանի կարծիքով՝ գերնպատակը պետք է լինի այն, որ այս պատմական շրջափուլում չլինեն ներքին չարակամների կողմից սանձազերծված գործողություններ, որոնց հետևանքով այս ամբողջ պրոցեսը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *