ՀՐԱՏԱՊ.. «Զվարթնոց» օդանավակայանում բոլոր չվերթները հետաձգվել են

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են։ Auroranews-ին «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ 12 չվերթ է հետաձգվել։

Հետաձգվել են Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթները։ Քիշնև չվերթի համար օդանավակայանից հայտնում են, որպեսզի դիմեն ավիաընկերությանը։ Հետաձգվել են նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթները։

Լուսինե Մողրովյանը նշեց, որ այս պահին օդանավակայանի վազքաուղու հատվածում աշխատանքներ են իրականացվում, դրանք կտեւեն մինչեւ Երեւանի ժամանակով ժամը 13:30-ը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *