Վթար՝ Երևանում. բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը, վարորդներից մեկը դիմել է փախուստի

Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Նիկողայոս Տիգրանյան փողոցում 33-ամյա Գեղամ Մ.-ն իր վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարին, ապա առաջ ընթանալով բախվել 47-ամյա Արթուր Մ.-ի վարած «Changan» մակնիշի ավտոմեքենային:

Վթար՝ Երևանում. բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը, վարորդներից մեկը դիմել է փախուստի

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհը:  

Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, հայտնելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել:

Հրշեջ-փրկարարները գազազրկել են «Volkswagen»-ն ու տեղում իրականացրել հերթապահություն: Դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնում էր, որ վթարի մեղավորը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ է ստեղծել, դա անելով՝ դեպքի վայրից դիմել է փախուստի:

Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը: Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *