Քանի որ մոտենում է 1915 թ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ողբերգական տարելիցը , ապա Հայաստանում սպասելիորեն կտրուկ կակտիվանան այն հակահայկական տարրերը, որոնք ակնհայտ ստերով և իրականությունը լղոզելով , մարդկանց մոլորեցնելով, կասկածի տակ են դնելու Ցեղասպանության բուն փաստը ։
Եվ քանզի լրատվական դաշտ է նետված բացարձակապես թուրքամետ թեզը, թե իբր» մենք պետք է անուն առ անուն արձանագրենք Ցեղասպանության զոհերի անունները » (իսկ հետո, հավանաբար դրա հիման վրա էլ գնանք ինչ-որ համատեղ շինծու պատմական հանձնաժողովներ ստեղծենք մեզ ցեղասպանած թուրքերի հետ), ապա միանգամից կարելի է այդ թուրքամետ նարատիվը նետել աղբամանը ։
Ինչու՞
Որովհետև Ցեղասպանության զոհերի անուններն արդեն փաստագրված են ։
Փաստագրված են անուն առ անուն, մանրակրկիտ և ընդհուպ մինչև թուրքերի կողմից հոշոտված Արևմտյան Հայաստանի հայերի ունեցվածքի ծավալի արձանագրումով ։
Նյութերին կարող եք ծանոթանալ «Մուղնի» հրատարակչությունում 15 տարի առաջ տպագրված «Գործ թիվ 1500000» գրքում:
Կրկնեմ, այս գրքում մանրամասն ներկայացված են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի անուններն ու տվյալները ։
Անչափ շնորհակալ եմ Արմինե Ադիբեկյանին գրքի մասին ինֆորմացիայի համար:
Այնպես որ, մոռացեք այդ թուրքամետ նարատիվները։
Մենք չունենք կարիք մարդասպանին ապացուցել այն, որ նա մեզ սպանել է , նամանավանդ թուրք մարդասպանը դա մեզանից լավ գիտի։