ՇՏԱՊ… ՊՆ ից հայտնում են սահմանին լարված է…այսօր այլևս

Պաշտպանության նախարարությունը հետաձգել է անհետ կորած զինծառայողների ծնողների հետ Սուրեն Պապիկյանի նախապես պլանավորած հանդիպումը: Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ հանդիպումը դեռ 5 օր առաջ էր նշանակվել, սակայն, այսօր զանգահարել և տեղեկացրել են, որ սահմանային իրավիճակով պայմանավորված նախարարը չի կարող ընդունել իրենց.

«Ասացին՝ սահմանին լարված է, նախարարը զբաղված է, այսօր չի կարող ձեզ ընդունել… Մի քանի օր կսպասենք, նորից կգնանք ՊՆ, թեպետ գիտենք, որ Պապիկյանը մեր հարցին լուծում չի կարող տալ, դա Փաշինյանը պետք է անի, նա էլ չի բարեհաճում մեզ ընդունել»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *