ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Տեղի է ունեցել Կրոկուսի ահաբեկչության ժամանակ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը

Մոսկվայի Սուրբ խաչ եկեղեցում տեղի է ունեցել Կրոկուսի ահաբեկչության ժամանակ մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունը։

Երեկ Mash տելեգրամյան ալիքը գրել էր, որ մահացել է անցորդներից մեկը, որն օգնել էր մարդկանց փրկել Կրոկուսի ահաբեկչության ժամանակ։ Կարեն Ենգիբարյանը շմոլ գազ էր շնչել ու սաստիկ մրսել։

35-ամյա Կարենն աշխատել էր արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում ու ողբերգության պահին եղել էր Կրոկուսից ոչ հեռու։ Համերգասրահի տանիքին ծուխ էր տեսել ու վազել դեպի գլխավոր մուտք։ Նա մարդկանց ծխից հանել էր, տարել էր բժիշկների մոտ ու հետ գնացել։ Կարեն Ենգիբարյանը տուժողներից մեկին տվել էր իր վերնահագուստը։ Կարենը տուն էր վերադարձել միայն առավոտյան։

Արդյունքում տղամարդը շնչել էր շմոլ գազ ու մրսել։ Շտապօգնության ժամանման պահին նրա մարմնի ջերմաստիճանը եղել էր 38,5: Կարենը հոսպիտալացվել էր սուր շնչառական վարակ ախտորոշմամբ, և նրա ինքնազգացողությունը հաջորդ օրերին վատացել էր։ Նրան փրկել չէր հաջողվել։

Կարեն Ենգիբարյանը երեք տարի առաջ էր ամուսնացել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *