ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իմ որդին ահաբեկիչ չէ»․ «Կրոկուսի» վրա հարձակման գործով մեղադրյալներից մեկի մայրը՝ ԶԼՄ-ներին

«Իմ տղան լավ մարդ է»,-ասել է «Կրոկուսի» վրա հարձակման գործով մեղադրյալներից Ալիշեր Կասիմովի մայրը որդուն կալանավորելուց հետո, լրագրողների հետ զրույցում։ 59-ամյա կնոջ խոսքով՝ Ալիշերն աշխատել է սրճարանում որպես խոհարար։ Նա ունի երեք երեխա՝ մեկ, երկու և երեք տարեկան։ Բնակարանը, որն Ալիշերը վարձով է տվել ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողերին, ձեռք է բերվել հիփոթեքով։

Մայրը պնդել է, որ իր որդին անմեղ է․ «Նա հասարակ մարդ է, ով հավատում է, հավատում է բոլորին։ Նա միշտ ցանկացել է օգնել մարդկանց։ Նա չէր ճանաչում այս տղաներին»։

Լրագրողները կնոջը հարցրին, թե ինչու է նրա որդին բնակարանը վարձակալության տալու հայտարարության մեջ գրել, որ իրենք բնակարաններ են տալիս «միայն ռուսներին», իսկ բնակարանը վարձակալում են Տաջիկստանից եկած մարդիկ, պատասխանեց, որ Կասիմովին «լավ գումար» են առաջարկել դրա համար։

Լրատվականները նշում են, որ Կասիմովը Տաջիկստանից երկու տղամարդու համար բնակարան է վարձակալել, որոնք նրան համոզել են, որ Մոսկվա են եկել գումար աշխատելու, շինարարություն անելու համար։ Գործարքից առաջ նա խորհրդակցել է մոր հետ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *