ՀՐԱՏԱՊ. Ապրիլի 1-ից սկսվում է

2024 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կար­գերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պա­հեստա­զորայինների վարժական հավաքներ։

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 4799 քաղաքացի, որոնցից 4353-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 144-ը` ավագ ենթա­սպա­յական կազմի, 302-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետա­նա­յին մասնագիտություններով:

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտա­կա­նու­թյուն­ներ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 25 միավոր ճանապարհա­շինա­րարական տրանս­պորտային միջոց (բազմաշերեփ էքսկավատոր­ներ (խրամա­տա­փորներ)՝ յուրա­քանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *