Շտապ. 5,7 ՄԱԳՆԻՏՈՒԴ ՈՒԺԳՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐԱՇԱՐԺ՝․ Ի՞ՆՉ Է ՀԱՅՏՆԻ

Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Սավու ծովում, 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 77,2 հազար բնակչություն ունեցող Էնդե քաղաքից 85 կմ հարավ-արևելք։ 

Օջախի խորությունը կազմել է 50 կմ։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ 

Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *