ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Զինծառայող է ինքնասպան եղել

Ադրբեջանական տելեգրամ ալիքները գրում են, որ Ադրբեջանի ՊՆ թիվ N զորամասի զինծառայող Էյվազլի Մուսա Էխտիրամ օղլուի ինքնասպանություն է գործել հրազենով։

«Ստացված տեղեկատվության հիման վրա Շամկիրի զինվորական դատախազության և ԱՀ զինվորական դատախազության դատաբժշկական և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ծառայողները դեպքի վայրում զննել են դեպքի վայրն ու դիակը, որպես իրեղեն ապացույց առգրավել գործի համար կարևոր իրեր։

Փաստի առթիվ Շամկիրի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, ուղարկվել կատարման, կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողություններ։ Նախաքննությունը շարունակվում է, և բոլոր միջոցները կձեռնարկվեն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *