ԶՈՀ ՈՒՆԵՆՔ…ԱՐՏԱՀԵՐԹ ԼՈՒՐ ԵՐԱՍԽԻՑ…

Այսօր՝ մարտի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Երասխի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և Iveco մակնիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող

Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիվայի վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվ են գործել «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել ու ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վահան Սամփելյանն ու Վրեժ Ապերյանը: Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել են քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և ավագ քննիչ Աննա Հակոբյանի գլխավորությամբ: Մինչ պարեկները դեպքի վայրում ծառայություն էին կատարում, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, Երևանի հիվանդանոց տեղափոխվելիս, ճանապարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, մահացել է: Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *