ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Զինվորը հանկարծամահ չի եղել, նրան սպանել են

Երկրապահ կամավորական միությունը փետրվարի 13-ին տարածեց հաղորդագրություն, ըստ որի՝ նախորդ օրը նախնական տվյալներով հանկարծամահ է եղել ԵԿՄ անդամ 40-ամյա Գոռ Ասատրյանը։

Հրապարակված վարկածն ի սկզբանե կասկածելի է եղել մահացածի ընտանիքի, հարազատների համար։ Պարզվում է, որ կամավորական Գոռ Ասատրյանը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ նրան սպանել են։

«Փետրվարի 12–ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ ԵԿՄ անդամ Գ․ Ասատրյանը առավոտյան քնից չի արթնացել և ըստ նախնական տվյալների՝ հանկարծամահ է եղել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին։

Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ կատարված դիահերձման, ինչպես նաև այլ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ․Կ․-ի և Գ․ Ասատրյանի միջև ծագած վիճաբանությունից հետո, փետրվարի 12-ի գիշերը՝ 00․05-ի սահմաններում, Տ․Կ․-ն ձեռքով ուժգին հարված է հասցրել մահճակալին պառկած Գ․ Ասատրյանի պարանոցի շրջանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել է։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ․Կ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է»,- այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։

Նշենք, որ Քրեական Օրենսգրքի 155 հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *