ՇՈԿԱՅԻՆ… Ադրբեջանցի զինվորականները գյուղացիներին այսօր…

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդում փետրվարի 13-ին ունեցանք չորս զոհ։ Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիան հայ հասարակության բուռն զայրույթը հարուցեց,

դարձյալ քննարկումներ ծավալվեցին՝ կապված Հայաստանի անվտանգության եւ ՀՀ իշխանությունների հայակործան քաղաքականության հետ։ Մարդիկ հասկացան, որ Արցախը հանձնելուց հետո անպաշտպան են բուն հայաստանյան բնակավայրերը:

Երեկ մենք զրուցեցինք Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է տիրում, ինչ ելք են տեսնում սյունեցիները ստեղծված իրավիճակում։ Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը նշեց, որ այս դեպքերից հետո առանձնահատուկ քննարկումներ չեն եղելբնակիչները սովոր են ադրբեջանցիների սադրանքներին։ «Մեզ մոտ վերջին երկու-երեք ամիսը հանգիստ է եղել, գյուղի տները մոտ են թշնամու դիրքերին, ու մերոնք էլ կրակոց երբեք առաջինը չեն արձակում խուսափում են։ Առաջինը միշտ ադրբեջանցիներն են կրակել․ հրահրումը միշտ էլ իրենց մոտից եղել է, միշտ էլ կա»,- ասաց Միրզոյանը։ Ադրբեջանցի զինվորականները նաեւ պարբերաբար մեր գյուղացիներին են հայհոյում, ծաղրում․ դա երբեք չի դադարել՝ պատմում է Խնածախի վարչական ղեկավարը։

Կոռնիձորի նախկին գյուղապետ Արայիկ Պետրոսյանն էլ ասում է, որ գյուղի տներին ամենամոտ թշնամական դիրքը մոտ 400 մետր հեռավորության վրա է։ Կոռնիձորում այս պահին իրավիճակը հանգիստ է, գյուղացիները խուսափում են թշնամու դիրքերի կողմերը գնալուց։ Կոռնիձորի բնակիչներից մեկը մեզ ասաց, որ ադրբեջանցի զինվորներն էլ են խուսափում շփումներից` չեն փորձում հաղորդակցվել գյուղի բնակիչների հետ։ «Մեր մասում սադրանքների չեն դիմում, բացարձակ շփում չկա, մեր բնակիչներն էլ ամեն անգամ չեն գնում, բայց դե ցանքսի ժամանակ գնում են դաշտերը։ Իրանք եթե նույնիսկ ձայներ կամ տենց բաներ անեն, մերոնք տեղ չեն տալիս, իսկ որ ուշադրություն չես դարձնում, իրենք էլ բան չեն անում»,- պատմում է Կոռնիձորի բնակչուհին։ Նա նշում է, որ սահմանամերձ բնակավայրի բնակիչներն իրենց «դարդով են ապրում, քանի որ 44-օրյա պատերազմից հետո մարդիկ կորցրել են իրենց արոտավայրերը, ցանքսի հողատարածքները, եւ դժվարացել է ապրուստ վաստակելը»։

«Որ ասենք՝ սահմանին մոտ ենք, դրա համար ուզում են դուրս գան՝ չէ: Զուտ աշխատանքի առումով՝ որ աշխատանք լինի, աշխատեն, աշխատանքն է հիմնական պատճառը․ արոտներն են կրճատվել, դաշտավարությունը, անասնապահությունը, իսկ եթե աշխատանքի հնարավորություն լինի կամ ծրագրեր` կապված սահմանամերձ գյուղերի հետ, ինձ թվում է՝ գյուղից դուրս էլ չեն գա»,- ասում է Կոռնիձորի բնակչուհին։

Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Նոր Վերիշենի վարչական ղեկավար Արտակ Զադայանն էլ տեղեկացրեց, որ իրենց գյուղում համալրում կա՝ Արցախից արտագաղթած մոտ 39 ընտանիք տեղավորվել է իրենց բնակավայրում։ Գյուղի տնտեսությունների թիվը մոտ 450 է։ Նա նշում է, որ արցախցիներից ոմանք՝ բարեկամի տանը, ոմանքվարձով, մյուսները ցուցաբերված օգնությունների շնորհիվ տեղավորվել են։ Գյուղն ադրբեջանական դիրքերից փոքր-ինչ հեռու է, չնայած 44-օրյա պատերազմը խնդիրներ է առաջ բերել նաեւ իրենց գյուղի համար։ «Մարդիկ բնականոն հունով, գյուղն իր բնական կյանքով ապրում են»,- ասաց զրուցակիցս։ Խուճապ չկա՝ վստահեցնում է Զադայանը։ Գյուղն արոտավայրերի պակասի հետ կապված լուրջ խնդիր ունի։ «Մեր՝ Գորիսի համայնքապետարանը զբաղվում է այդ հարցերով, ուշադրության կենտրոնում ենք` համայնքապետարանի։ Քաղաքապետն օգնում է, գյուղացիներին աջակցում են, օգնություն են տալիս»,- ասաց Նոր Վերիշենի վարչական ղեկավարը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *