ՀՐԱՏԱՊ… ադրբեջանցիների կրակից 11-ամյա Կառլենը վիրավորում ստացավ

Հնգօրյա պաշարումից հետո, Մարտակերտի ներքին ենթաշրջանի բնակչության տեղահանման համար սեպտեմբերի 23-ին բացվեց Մարտակերտ-Դրմբոն-Ստեփանակերտ միջշրջանային ճանապարհը։


MediaHub-ը զրուցել է Աղաբեկալանջ գյուղի բնակչուհի Իրինա Աղաբեկյանի հետ։ Նրա ընտանիքը ևս տուժել է սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։ Նախքան Հայաստան տեղափոխվելը, շրջաններից տարհանված բնակիչները, այդ թվում՝ Իրինայի ընտանիքը մի քանի օր մնացել են Իվանյանի օդանավակայանում, այնուհետև Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում։ «Ով որտեղ կարողանում քնում էր, մի քանի ընտանիք մի փոքր հյուրասենյակում էր ապաստանել, անգամ միջանցքներում տեղ չկար, այնտեղ էլ էին քնում մարդիկ, պայմաններ չկար, ուտելիք ևս։ Շատ դաժան օրեր էին։ Ադրբեջանական զինված խմբավորումները Ստեփանակերտի արվարձաններում էին, քաղաքում էլ երևում էին իրենց համարանիշներով ավտոմեքենաները»,- ասել է նա։

Իրինայի դժվարությունները, սակայն, կրկնապատկվեցին այն ժամանակ, երբ զինադադարից հետո նրա որդին՝ 11-ամյա Կառլեն Սողոմոնյանը վիրավորում ստացավ Ստեփանակերտում։

«Վերածննդի հրապարակում հայրս վատացավ։ Բժիշկ չկար, որ օգներ, հուսահատ վիճակում էի։ Այդ ժամանակ Կառլենը հրապարակում հեծանիվ էր քշում։ Տեսնելով, որ պապը վատացել է, առանց ժամանակ կորցնելու փորձում է օգնած լինել։ Նկատել է, որ Կարմիր խաչի մեքենան անցնում է Ստեփանակերտի կենտրոնական պողոտայով։ Հեծանիվը քշել է մեքենայի հետևից, որ Կարմիր խաչի աշխատակիցներին տեղյակ պահի՝ օգնության հասնեն։ Հեծանիվով հասել է մինչև «Տատիկ-պապիկ»-ի հուշարձանի մոտ, հասկանալով, որ մեքենան չի նկատել, չեն կանգնում, որոշել է հետ գալ։ Շրջադարձ անելու պահին հուշարձանի մոտ կայանված ադրբեջանական 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *