Գիշերը ողբերգական ավտովթար է եղել… զոհեր և վիրավորներ

ժամը 21։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտաշատի խճուղու թիվ 5 հասցեի մոտակայքում բախվել են «ՎԱԶ» (վարորդ՝ Վ․ Շ․, ծնված 1981թ․) և «Toyota» (վարորդ՝ Վ. Ն., ծնված 2001 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Վ․ Շ․-ն մահացել է, իսկ Վ․ Ն․-ն հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *