ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել. Փաշինյան

«Պաշտոնական Բաքուն փորձում է իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ ետ չգնան»:

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ սա կառուցողական դիրքորոշում չէ:
«Կրկին Հայաստանի անունից վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքները արդեն իսկ պայմանավորված են: Ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը. միջազգային հարթակներում գրավոր կերպով հրապարակային արձանագրված պայամանվորվածության, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությոնը ճանաչում են 1991 թականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա, որն էլ պետք է լինի սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը: Սա նշանակում է, որ մեզ մնացել է ըստ էության տեխնիկական աշխատանք: Քարտեզների և գետնի վրա վերարտադրել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև 1991 թվականի դրությամբ դե յուրե առկա սահմանը՝ դրանց իրավական հիմքերը վեր հանելու միջոցով և լուծել հարցը: Նույն սկզբուքնով պետք է հասցեագրել նաև էքսկլավ-անկլավների հարցը»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ ադրբեջանը պարբերաբար խուսափում է գնալ նման լուծումների փորձ անելով գնալ տեղայնացման ճանապարհով. «Մենք համաձայն ենք նույնիսկ այս տարբերակին՝ սահմանագծում իրականացնել անգամ մարզ առ մարզ, ամեն հատվածում վերաարտադրելով սահմանը և ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում ըստ վերարտադրված սահամանագծի և անցնել հաջորդ հատվածին, իսկ էքսկլավային հարցերը թողնել վերջին փուլին»:

Ըստ վարչապետի երկու տարբերակ կա՝ նախ, որ ամբողջ սահամանգծով իրականացնում ենք սահամանգծում, և անցնում դրա իրագործմաը, երկրորդ տարբերակով՝ կտոր-կտոր սահամանգծումով գնում ենք առաջ և ըստ էության երկու տարբերակնեն էլ մեզ համար ընդունելի են վերը նշված սկզբուքնների շրջանակում:

«Բայց Ադրբեջանը խուսափում է նաև այս տարեբարակից և մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ պատճառաը կարող է լինել ռազմական գործողություններ սկսելը սահամանի որոշ հատվածներում, հետագայում ռազմական էսկալացիան ՀՀ-ի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով: Այս մտադրությունը ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողությւոններում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *