«Գիշերվա 3.30-4.00-ից սկսել են կրակել պոստերի ուղղությամբ, բայց դե գյուղը կպած ա, ի՞նչ տարբերություն»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա նշեց, որ բնակիչների շրջանում խուճապ չկա, տարհանման մասին էլ որևէ խոսակցություն չկա:
Մեր զրուցակիցն ասաց, որ իր տեղեկություններով` 4 վիրավոր ունենք:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:
Նարե Գնունի