Քոչարյանական ղարաբաղցիներին Հայաստանուն հեղաշրջման նպատակով ֆինանսավորում է Արդշին բանկի նախագահ Կարեն Սաֆարյանը

«ԱրդՇինբանկ»-ի խորհրդի նախագահը, ծագումով ղարաբաղցի Կարեն Սաֆարյանը, մեր ունեցած տեղեկություններով սկսել է ֆինանսավորել «Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպությունը, որը ղեկավարում է հակահայաստանյան հայացքներով և խոսույթով հայտնի, Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը։ Մեր ունեցած տեղեկություններով Կարեն Սաֆարյանը վերջին շրջանում հաճախակի հանդիպումներ է ունենում նաև որոշ արցախցիների հետ, ֆինանսավորում է Հայաստանի իշխանությունների դեմ քարոզչությունը։

Բանկիրը փաստացի սկսել է զբաղվել ստվերային քաղաքականությամբ։ Հովանավորում է նրանց, ովքեր իրենց խոսույթով և գործողություններով առաջ են տանում թշնամական, հակաիշխանական և օտար երկրների թեզերը։ Կարեն Սաֆարյանը ֆինասնավորում է մի կառույց, որի ղեկավարը գաղափարակակն և քաղաքական սերտ կապերի մեջ է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Վիտալի Բալասանյանի հետ։ Կարեն Սաֆարյանը ֆինանսական ներարկումներ է անում Մետաքսյան Հակոբյանին և այն արցախցիներին, որոնք ամենավերջին վիրավորական բառերն են օգտագործում Հայաստանի իշխանությունների հասցեին, որոնք դեմ են խաղաղության գործընթացին, պատերազմական քարոզ է իրականացնում և հիմնականում առաջնորդվում են ադրբեջանական և այլ երկրների թեզերով։ Փաստացի Հայաստանում բանկային բիզնես ծավալող և ՀՀ քաղաքացիների հաշվին հսկայական եկամուտներ ստացող անձը, որոշել է փողերն օգտագործել Հայաստանի և Հայաստանի իշխանությունների դեմ։ Ֆինանսավորում է պատերազմի կողմնակիցներին և նրանց ովքեր դեմ են խաղաղությանն ու Հայաստանի զարգացմանը։ Մետաքսյա Հակոբյանը մինչև Արցախի հայաթափումը ամենագռեհիկ բառերով էր խոսում Հայաստանի իշխանությունների հասցեին, իսկ այսօր հակառակ շատ տեղահանված արցախցիների, բավական տաքուկ տեղավորվել է Հայաստանում և Կարեն Սաֆարյանի փողերով շարունակում է գործել Հայաստանի Հանրապետության դեմ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *