Եթե արյուն թափվեց, պատասխանատվությունը Անդրանիկ Թևանյանն է կրելու

Վերջին շրջանում ակնհայտ է, որ  Անդրանիկ Թևանյանը փորձում է Հայաստանում ստանձնել ընդդիմության առաջնորդի դերը։

Այս մասին անգամ նա հայտարարեց դեռևս սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ։  Անձամբ պատրաստ եմ ստանձնել իշխանափոխության իրականացման համար պատասխանատվությունը, հայտարեց  Թևանյանը։

Երևանի ավագանու ընտրությունների հաջորդը օրը՝  սեպտեմբերի 18-ին նույն Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ իր նպատակը ամբողջական իշխանափոխությունն է։

Նույնը Թևանյանը հայտարարեց, նաև սեպտեմբերի 20-ին Հանրապետության հրապարակում։ Անդրանիկ Թևանյանը վստահեցրեց, որ պատասխանատու է շարժման ոչ միայն ընթացքի, այլև արդյունքի համար։

Ստացվում է, որ Թևանյանը բազմիցս ստանձնել է ընդդիմության նախաձեռնած փողոցային շարժման  ողջ ընթացքի ու արդյունքների պատասխանատվությունը։

Իսկ  եթե  արյուն թափվի՞ ․․․  Բնականաբար սրա  պատասխանատուն էլի Թևանյանն է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *