Երեկ համացանցում հրապարակումներ տարածվեցին այն մասին, որ «Քյոխ» մականվամբ հայտնի զինվորականը` արցախցի Կարեն Ջավադյանը, իր զինվորների հետ որոշել է չհանձնվել, կռվել մինչեւ վերջ։
Երեկ համացանցում հրապարակումներ տարածվեցին այն մասին, որ «Քյոխ» մականվամբ հայտնի զինվորականը` արցախցի Կարեն Ջավադյանը, իր զինվորների հետ որոշել է չհանձնվել, կռվել մինչեւ վերջ։
Մենք կապ հաստատեցինք նրա հետ՝ ճշտելու, թե արդյոք հավաստի՞ են այդ տեղեկությունները, որ որոշել է իր զինվորների հետ չհանձնվել:
Նա ասաց․ «Գնացեք Նիկոլին ասեքգնա Ղարաբաղը պաշտպանի, ոնց ծախել են, այնպես էլ թող պաշտպանեն»։ Հարցին
իսկ որպես զինվորական, ինքն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, ճի՞շտ են այդ լուրերը։
Ասաց. «Հայ ժողովրդին ո՛չ Ղարաբաղն ա պետք, ո՛չ էլղարաբաղցին, վերջ»։ Իսկ ինչո՞ւ եք այդպես մտածում, հիմա մարդիկ փողոց են դուրս եկել
պայքարում են, ով ինչ կարողանում է` անում է, մյուսներն անտարբեր չեն, շատ ծանր են տանում այս ամենը: Նա ասաց․ «Որովհետեւ ամբողջ ժողովուրդը լվացել է ձեռքերը ղարաբաղցիներից»։
Իսկ ինչո՞ւ եք ասում․ «Նիկոլին ասեքգնա Արցախը պաշտպանի»։ «Ուզում եք՝ Նիկոլին ասեք, ուզում եք
Քոչարյանին ասեք, Սերժին ասեք։ Ես չգիտեմ, թե ով է մեղավոր, ես զինվորական եմ՝ իմ գործն եմ կատարել»։ Նկատելի էր, որ Կարեն Ջավադյանը վրդովված է, խոսելու ցանկություն չունի, այս կարճ զրույցից հետո մեզ հորդորեց՝ այլեւս հարցեր չտալ իրեն, ու անջատեց հեռախոսը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c423b8d8c2fa7e14e1bcb7124eae20a7?fbclid=IwAR21OxWexdR8X1AsoJTQjSqWNzCGj6_o0tTsX3JY9ntcHmTA4hJ68elQyao
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»