Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X սոցիալական ցանցումնոր տվյալներ է հաղորդել զոհված ու վիրավոր երեխաների թվի մասին: Նա մասնավորապես գրել է.
«Սառնաղբյուրում ադրբեջանական գնդակոծությունից վիրավորված 7-ամյա Ռուզան Հայրապետյանի տեսանյութը. որոշ վիրավոր երեխաների և նրանց հարազատների հետ իմ հարցազրույցները նոր դեպքեր են հայտնաբերել։ Առնվազն 5 երեխա է զոհվել, 13-ը՝ վիրավորվել»,-գրել է նա: