«Ինֆոտեկա24»-ի աղբյուրները հայտնում են, որ Ասկերանի Աբուլախ գյուղի ուղղությամբ արձակված կրակոցների արդյունքում հիվանդանոց են տեղափոխվել տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր, վնասվածքներ ստացած երեխաներ։
Ավելի վաղ Auroranews-ի հետ զրույցում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտնեց, որ թշնամին իսկապես գնդակոծություն է սկսել, սակայն դեռևս կոնկրետ տեղանքի մասին ինֆորմացիա չկարողացավ հայտնել։