Դավիթ Խաժակյանը հեռուստաբանավեճին ներկայացավ պատրաստված, փորձառու և պրոֆեսիոնալ կերպով

Կայացավ սեպտեմբերի 17-ի՝ Երևանի ավագանու ընտրություններում նախընտրական ցուցակները գլխավորող և


քաղաքապետի պաշտոնին հավակնող առաջին համարների նախընտրական գլխավոր հեռուստաբանավեճը, որի ընթացքում
ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (քվեաթերթիկ 11) հեռուստադիտողներին ներկայացրեց իր
կենսագրությունը և նշեց գլխավոր մոտիվացիան, թե ինչու է առաջադրել է իր թեկնածությունը։
Հեռուստաբանավեճի ընթացքում Խաժակյանը պրոֆեսոնալ կերպով կարողացավ կարճ ժամանակահատվածում խոսել իր
ծրագրային հիմնական դրույթների՝ համատիրությունների վերացման, սեփական տների կարգավիճակի անհապաղ
օրինականացման և քաղաքի բեռնաթափման հստակ լուծումների մասին։ Միևնույն ժամանակ Դավիթ Խաժակյանը
իշխանությանը հիշեցրեց իրենց սխալ և կիսատ բարեփոխումների մասին, որոնց պատճառով քաղաքը նորից կանգնել է
աղբահանության խնդրի առջև, իսկ հանրային տրանսպորտի թարմացված շարժակազմը չի ապահովել համակարգի
ամբողջական բարեփոխումը, որովհետև իրականացվել է ոչ ճշգրիտ և թերացումներով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *