Այս նախատիպով կկառուցվեն ապաստարաններ․ Դավիթ Խաժակյան

Քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (քվեաթերթիկ 11) քաղաքացիներին ներկայացնում է ապաստարանի այն


նախատիպը, որը պետք է կառուցի Երևանի քաղաքապետը՝ որպես քաղաքացիական պաշտպանության պետ։ Խաժակյանը
նաև ցույց է տալիս առաջին անհրաժեշտության իրերը, որոնք պետք է լինեն ապաստարաններում։
Վերջինս նշում է, որ «Այսպիսի ապաստարաններ մենք պետք է ունենանք Երևան քաղաքում ամենուր, քանի որ այստեղ
ևս ժամանակին եղել է նույնպիսի աղբանոց, որը վերակառուցվել է և հնարավորություն է տվել ձևավորելու այսպիսի
ապաստարան։ Եվ թող մեզ այդպիսի ապաստարաններ պետք չգան, բայց որպես քաղաքացիական պաշտպանության պետ
քաղաքապետը այս գործընթացը պարտավոր է իրականացնել»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *