ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին:
Նա նշել է, որ վաղ հասակից է հետաքրքրված քաղաքականությամբ.
«2008 թ․-ից ստիպված եղա տեղեկանալ հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին, դա էլ հանգեցրեց իմ հետաքրքրությանը դեպի քաղաքականություն: Ես, որպես ՀՀ քաղաքացի․ իմ կարծիքը միշտ արատահայտել եմ: Ես հիշում եմ, որ մայրիկիս հետ կռիվ էի անում, որ թողնի ինձ գնամ ցույցերի, հանրահավաքների»:
Նրա խոսքերով՝ 2008-2011 թթ․-ին շատ դժվար է եղել իրենց համար:
Մարիամ Փաշինյանը ասել է, որ 2008 թ․-ից հիշում է ոստիկանության կոպտությունը ցուցարարների հանդեպ.
«Հիշում եմ իմ սարսափը, երբ զինված մեծահասակ ԱԱԾ աշխատակիցներ մտնում էին մեր տուն ու խուզարկում »:
Նա ասել է, որ այս պահին նման վախեր չունի, սակայն 2008 թ․-ին 10 տարեկան երեխայի համար դրանք իրական մարտահրավերներ էին: