«Stop Wildberries Armenia» նախաձեռնությունը սեպտեմբերի 7-ին Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով փակել «Վայլդբերիզը»։
Այսօր հայտնի դարձավ, որ նախաձեռնությունը պատրաստվում է դատի տալ Wildberries-ին: Նախաձեռնության անդամները կոչով են հանդես եկել՝ առաջարկելով բոլոր այն
տնտեսվարողներին, ովքեր տուժել են Wildberries-ի խաբեբայությունների պատճառով, իրենց վերջին ամիսների գործունեության արդյունքային ցուցանիշների համեմատականը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, ինչպես նաև վերջին սեպտեմբերմեկյան չկայացած առևտրի ողջ պատկերը ներկայացնել «Stop Wildberries Armenia» ֆեյսբուքյան էջին՝ հետագա գործողությունների համար: