Շուկայի լավագույն առաջարկը ARMBETON-ի սպառողների համար

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված այս տարվա ամենամեծ TOON EXPO 2023 ցուցահանդեսին մասնակցում է նաև ոլորտի առաջատար ARMBETON ընկերությունը։ Ցուցահանդեսին ներկա էին նաև ընկերության համահիմնադիրներ Նվեր Ծառուկյանը և Աշոտ Մխիթարյանը։
ARMBETON ընկերությունը հիմնադրվել է 2022թ․-ին։ Շատ կարճ ժամանակամիջոցում ընկերությունը իր կայուն և վստահելի դիրքը զբաղեցրեց շինարարական շուկայում։ Այսօր ընկերությունը համագործակցում է շուրջ 80 շինարարական կազմակերպությունների հետ։
ARMBETON ընկերությունն արտադրում է բաձրորակ բետոն, որի համար օգտագործվում է «Արարատցեմենտ» ընկերության տեղական հումքը։ Ընկերությունը համալրված է գերմանական արտադրության շուրջ 50 միավոր բետոնխառնիչներով, բետոնամղիչներով և այլ նորագույն տեխնիկաներով։ ARMBETON ընկերության առանձնահատկություններից է բարձր որակը և ժամանակի ճիշտ կառավարումը։ ARMBETON-ը ձեռք է բերել մեծ վստահություն գործընկերների շրջանում, ինչը ապահովում է ընկերության կայուն ու դինամիկ զարգացումը։
ARMBETON՝ մենք մասնակցում ենք Ձեր ապահով և կայուն ապագայի կառուցմանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *