Հայաստանում ռուսական Wildberries-ի գործունեությունը ոչնչացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսությունը։
Ըստ մեր վերլուծությունների՝ այսօր Հայաստանում գործող բանկային համակարգը մի քանի միլիարդ դոլարի ֆինանսավորում է ներարկել միջին և մանր ձեռնարկատիրական բիզնեսի մեջ: Wildberries-ի հերթական զոհը հայաստանյան բանկերն են, որոնք անմասն չեն մնալու վերջինիս ավերիչ գործունեությունից:
Սեպտեմբերմեկյան վերջին առևտուրը ցույց տվեց, որ այդ խոշոր առևտրի շուրջ 80 տոկոսը բաժին է ընկել Wildberries-ին: Հետևաբար միայն 20 տոկոսն է սպասարկվել հայաստանյան փոքր և միջին բիզնեսի կողմից: Իսկ ինչ պատկեր է ստեղծվում բանկային համակարգում: Եթե առևտրականները չստեղծեն նոր արժեք բանկերի՝ իրենց տրված վարկային գործարքները սպասարկելու համար, ապա շատ մոտ ապագայում 120 000 տնտեսվարող սուբյեկտ կգնա սնանկացման արբիրտարժային դատարանի միջոցով, որի արդյունքում կսկվի խորրը ճգնաժամ: Նշենք, որ ՀՀ-ում կա 50 արբիտրաժային դատավոր, հետևաբար 120 000 տնտեսվարողների գործերը քննելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 7.5 տարի, ի դեպ բանկերին կատարվող վճարումները կսառեցվեն գործը դատարան մտնելու օրվանից սկսած:
Ահա այն հեռանկարը, որը սպասվում է ՀՀ բանկային համակարգին. վերջնական փլուզում, երբ մեկը մյուսի հետևից կպայթեն ՀՀ ում գործող բոլոր բանկերը: