ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ. Բոլորիդ կողմից ճանաչված և սիրված դերասանը մահացավ

Ռուսական ակադեմիական Երիտասարդական թատրոնի դերասան Ալեքսեյ Յանինը մահացել է 40 տարեկանում գլխուղեղի կաթվածի հետևանքների դեմ երկարատև պայքարից հետո։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թատրոնի կայքին։

«Կյանքից հեռացել է Ալեքսեյ Յանինը։ Վերջին 8 տարիները Ալեքսեյ Յանինը պայքարում էր գլխուղեղի ծանր կաթվածի հետևանքների դեմ (բոլոր այս տարիների ընթացքում թատրոնն ու գործընկերները օգնում էին Ալեքսեյին և նրա ընտանիքին), մարտին նա ընդամենը 40 տարեկան դարձավ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է թատրոնը, Յանինը հայտնի էր դարձել «Դատավորներ», «Ճակատագրից ուժեղ», «Սիրելիներից չեն բաժանվում», «Ակումբ», «Դուստրեր և մայրեր», «Ուսանողներ» ֆիլմերից ու սերիալներից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *