ԾՆՈՂՆԵՐ ԶԳՈՆ ԵՂԵՔ. Ձերբակալվել է Վանաձորի դպրոցներից մեկի փոխտնօրենը. Նրա մոտ թմրանյութ է եղել

Տարոնի քրեական հետախույզները տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 3-ին: Երեկոյան ժամը 7.30-ին ձեռնարկած միջոցառումների արդյունքում

Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալվեց և ոստիկանության Տարոնի բաժին բերվեց 43-ամյա մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կաթուցիչ` դեղնականաչավուն զանգվածով:

Դպրոցի փոխտնօրեն տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *