Բելգորոդի շրջանի Ուրազովո գյուղի գնդակոծության հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երկուսը վիրավորվել․ հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ արկերից մեկը դիպել է մասնավոր բնակելի շենքին, իսկ պայթյունի հետևանքով տղամարդ է մահացել։ Եվս երկու բնակիչ՝ տղամարդ և կին, բեկորային վնասվածքներ են ստացել, նրանք տեղափոխվել են կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր։
«Հրթիռային զինամթերքը վնասել է մոտ 20 տնտեսություն։ Գործում են օպերատիվ և շտապօգնության ծառայությունները, տարածքով տնետուն շրջելը շարունակվում է»,- հավելել է Գլադկովը։
Նշենք, որ այսօր առավոտյան ուկրաինական ուժերի հարձակումից հետո Բելգորոդի շրջանի քաղաքացիները պատսպարվել են նկուղներում։ Գյուղերի գնդակոծման հետևանքով վնասներ են հասցվել նաև բնակելի շենքերին և տներին։