Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված մայոր Արման Բաբաջանյանը Սիսիանից էր, 32 տարեկան, զինված ուժերում վաղուց էր ծառայում:
Այդ մասին գրում է NEWS.am-ը՝ հղում կատարելով Սիսիանի աքաղաքպետարանի աշխատակազմի քարտուղար Աննա Կարապետյանին: Աղբյուրի փոխանցմամբ, Արման Բաբաջանյանը սպա էր՝ կոչումով մայոր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո զինված ուժերում էր ծառայում:
Նա նշեց, որ Արման Բաբաջանյանը ամուսնացած էր, ունի 3 որդի, երկուսը դպրոցական են, մեկը՝ մանկապարտեզ էր հաճախում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը: