Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից զոհված Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը Մասիս խոշորացված համայնքի Ռանչպար գյուղից էր։ Մասիսի համայնքապետարանից Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին, որ
Արսենը մասնակցում էր վարժական հավաքներին։ «Արսենը 37 տարեկան էր, ամուսնացած էր ունի 2 երեխա, կինն էլ երրորդով հղի է։ Արսենը վարժական հավաքներին էր մասնակցում, օգոստոսի կեսերից դիրքեր էին բարձրացել»,- հայտնեցին Մասիսի համայնքապետարանից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից: Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: