Սիրելի՛ հայրենակիցներ Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի և դպրության օրն է: Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր ուսուցիչներին ու աշակերտներին։

Սիրելի՛ հայրենակիցներ

Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի և դպրության օրն է:

Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր ուսուցիչներին ու աշակերտներին։

Միայն գիտելիք ձեռք բերելով, կրթվելով ու պիտանի մարդ դառնալով է հնարավոր շենացնել մեր երկիրը…

Սեպտեմբերի 1-ին ամեն մեկս յուրովի մի քիչ հեռանում ենք մեր մանկությունից և այն փորձում որոնել մեր զավակների մեջ…

Համոզված ենք, որ միայն զարգացած ու կիրթ մարդկանց շնորհիվ կարող ենք խաղաղ, ապահով ու բարեկեցիկ ապագա ունենալ։

Սիրելի՛ բարեկամներ

Քաղաքացու ձևավորման համար ամենից կարևոր թելը սերտորեն կապվում է անհատի դաստիարակության, կրթության, քաղաքացիական հասունության հետ:

Մեզ կրթված ու ինտելեկտուալ հասարակություն է պետք, որպիսի պայմաններում միայն կարող է կայանալ քաղաքացին:

Իսկ դրա համար առաջին պլան է մղվում կրթության խնդիրը:

Մեզ իրապես ու արդի պահանջներին համահունչ ազգային կրթության ռազմավարություն է պետք, որում պարզ պետք է երևա, թե մանկապարտեզից մինչև ԲՈՒՀ և դրանից հետո ու՞ր է հասնելու անհատը՝ իր մտածողությամբ, արժեհամակարգով, ինտելեկտուալ մակարդակով…

Մեզ մտածող սերունդ է պետք: Մեր երեխաները պետք է լինեն մտածող ու ստեղծագործող, նախաձեռնող, նրանք պետք է հասունանան և դառնան քաղաքացի, հարգանք տածեն անկախ պետության ինստիտուտների նկատմամբ և երբեք չմոռանան, որ պետության և հասարակության զարգացումը կախված է բացառապես իրենցից՝ ՀՀ քաղաքացուց…

Այսպիսի քաղաքացին, վստահ ենք, կկառուցի ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ․․․

Միաժամանակ, համոզված ենք, որ մեր երկրում պետք է ամենալավ պայմանները ստեղծել տաղանդավոր ու հաջողակ մարդկանց համար, ովքեր իրենց հետևից կտանեն հազարներին:

Համոզված ենք, որ Հայաստանը պետք է դարձնել հաջողակ մարդկանց ու հաջողության հասնելու երկիր:

Շնորհավոր ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1։

Հարգանքով՝ Ձեր Նորիկ Նորիկյան

01․09․2023թ․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *